.jpg)
Սերժ Սարգսյանը ՏՄՊՊՀ անդամներ է նշանակել
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից:
Նախագահը՝ հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, որոշել է.
1. Արամ Սահակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի ժամկետով:
2. Կարինե Փոլադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի ժամկետով: