.jpg)
Տանկի արգելակման համակարգը ստուգել են մարդկանց վրա (Տեսանյութ)
Սև հագուստով 23 մարդ որոշել է կանգնել մեծ արագությամբ ընթացող 62 տոննա քաշ ունեցող տանկի ճանապարհին՝ արգելակների ամրությունը ստուգելու համար:
Տեսանյութում երևում է, թե ինչպես մի խումբ մարդիկ կանգնած են ճանապարհին՝ մեջքով՝ դեպի նրանց վրա մեծ արագությամբ ընթացող տանկը: Տանկը արգելակում է վերջին պահին և կանգնում մարդկանց խմբից մի քանի մետր հեռավորության վրա:
Հայտնի չէ, թե ով է որոշել այդ կերպ ստուգել տանկի արգելակման համակարգը, սակայն տեսանյութը YouTube շարունակում է դիտման ռեկորդներ սահմանել: