.jpg)
Մոսկվայում դատապարտվել է «օրենքով գող» Տիմուր Կապբան (Տեսանյութ)
Մոսկվայի Շերբինսկի շրջանի դատարանը 35-ամյա «օրենքով գող» Տիմուր Կապբային՝ Գուլիին դատապարտել է 4 տարվա ազատազրկման: «Օրենքով գողը» դատապարտվել է խոշոր չափերի թմրամիջոց պահելու համար և պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի կալանավայրում:
Նշենք, որ 2013թ.-ի հոկտեմբերին Մոսկվայում քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել էին Տիմուր Կապբային, ով քրեական աշխարհում հայտնի է Տիմուր Գուլի և Տիմուր Աբխազ մականուններով:
Անձնական զննությամբ նրա մոտ հայտնաբերվել է ավելի քան 4 գրամ հերոին, ինչը համարվում է մեծ խմբաքանակ ու նրան սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում:
Սուխումի բնակիչ Տիմուր Կապբան «օրենքով գող» է կնքվել մի քանի ամիս առաջ` Գելա Կարդավայի միջնորդությամբ: Ըստ որոշ լուրերի, Տիմուրը համարվում է «օրենքով գող» Ալբերտ Գյանջինսկու անմիջական հովանավորյալը:
Գուլին ունի հարուստ քրեական անցյալ` Մոսկվայում իր քրեական կենսագրությունը նա սկսել է որպես գրպանահատ:
2002 թ.-ին ապրիլին Գուլին ձերբակալվել է Մոսկվայի «Բելառուսկի» կայարանում` 400 դոլար պարունակող դրամապանակ գողանալու համար: Հետագայում նա մասնագիտանում է մեքենաների գողության մեջ:
2008թ.-ի նոյեմբերին նրան ձերբակալելմ են մեքենայից ուղղափառ սրբապատկերների գողության փորձի պահին: