.jpg)
Շրջաններում տեղումներ կլինեն
Հունվարի 29-31-ը, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ:
Փետրվարի 2-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 2-5 մ/վրկ, 27-28-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական կենտրոնից:
Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից փետրվարի 2-ը կնվազի 5-8 աստիճանով:
Երևանում հունվարի 29-31-ը, փետրվարի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ: Փետրվարի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ:
Այսօր ցերեկը սպասվում է +1 +3, երեկոյան 0 +2, գիշերը -1 +1 աստիճան: