«Օրենքով գող» Ալեքսանդր Տիմոշենկոն հրաժարվել է «թագից» (Տեսանյութ)
30/01/2014 19:48

«Օրենքով գող» Ալեքսանդր Տիմոշենկոն հրաժարվել է «թագից» (Տեսանյութ)

Մոսկվայում ձերբակալվել է 60-ամյա «օրենքով գող» Ալեքսանդր Տիմոշենկոն, ով հայտնի է Տիմոխա Գոմելսկի մականունով:

Գողին ձերբակալել են «Սոլո» ռեստորանի մոտ: Ոստիկանությունը շատ էր զարմացել, երբ Տիմոխան տեսախցիկի առջև հայտարարել էր, որ ինքը «օրենքով գող» չէ և երբևէ չի եղել այդ կարգավիճակում:Հավանաբար, Տիմոշեկնոն խուսափել է ավելորդ խնդիրներից և չի ցանկացել ընկնել իրավապահների տեսադաշտ: Սակայն քրեական աշխարհում այդպիսի քայլերը չեն ողջունվում՝«օրենքով գողը» չի կարող հրաժարվել իր թագից:

Տիմոշենկոն դատապարտվել է 3 տարի պայմանական ազատազրկման և այժմ իրեն շատ զգուշավոր է պահում, որպեսզի իրական հոդված չստանա:

«Օրենքով գողի» հետ պրոֆիլակտիկ զրույցից հետո իրավապահները նրան ազատ են արձակել:

Հիշեցնենք, որ 2013թ.-ի ապրիլին Օդինցովոյի շրջանի դատարանը թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով 2 ամսվա ազատազրկման է դատապարտել «օրենքով գող» Ալեքսանդր Տիմոշենկոյին: Նրա փաստաբանները 5 միլիոն ռուբլի գրավի առաջարկ են ներկայացնել, սակայն դատարանը չի համաձայնել և բանտ է ուղարկել Տիմոխային, չնայած նրա 2-րդ կարգի հաշմանդամությանը:
Ձերբակալության ժամանակ գողի գրպանում հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որտեղ գտնվել է 30 գրամ հաշիշ:

Տիմոշենկոն, ով բանտում անցկացրել է քառորդ դար, համարվում է Բելառուսի գողական աշխարհի պարագլուխը և գործող բելառուսցի 6 «օրենքով գողերից» 4-ի կնքահայրը:

Վերջերս Տիմոխան վերադարձրել է հայրական` Տիմոշենկո ազգանունը, հրաժարվելով Բոռ ազգանունից: 1994 թ.-ին տեղափոխվելով ԱՄՆ՝ Տիմոխան ամուսնացել էր ամերիկուհու հետ և վերցրել նրա ազգանունը` Բոռ:
 

«Օրենքով գող» Ալեքսանդր Տիմոշենկոն հրաժարվել է «թագից» (Տեսանյութ)