.jpg)
Սահմանվեց նպաստների չափերը
Այսօր կառավարության նիստի ժամանակ սահմանվեց 2014 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը: Նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
ՀՀ 2014 թ. պետական բյուջեով «Կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին վճարվում են ընտանեկան, սոցիալական նպաստներ, նաև հրատապ օգնությունը` ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնություն և եռամսյակային հրատապ օգնություն:
Նախատեսվում է նաև նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղել ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար, ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնությանը, իսկ 3 տոկոսը` եռամսյակային հրատապ օգնության վճարմանը:
Սահմանվեց ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան նպաuտի բազային մաuի չափը, 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը`
1) ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության uահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) ընտանեկան նպաuտի բազային մաuը` 16000 դրամ.
3) 30.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,
բ. չորu և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այuուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
դ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.
4) 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
գ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
դ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.
5) 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`
ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,
բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,
գ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,
դ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ.
4. Սահմանել սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության uահմանային միավորը և չափը
1) սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության uահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.
2) սոցիալական նպաստի չափը` 16000 դրամ:
5. Սահմանել հրատապ oգնությունների չափերը`
1) միանվագ հրատապ oգնության չափերը`
ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,
բ. երեխայի` առաջին դաuարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.
2) եռամսյակային հրատապ oգնության ամսական չափը` 16000 դրամ:
6. Սահմանել` մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաuտի չափը` 18000 դրամ: