Ասադը չկարողացավ ապացուցել, որ ընդդիմությունն է քիմիական զենք կիրառել
30/01/2014 19:03

Ասադը չկարողացավ ապացուցել, որ ընդդիմությունն է քիմիական զենք կիրառել

Սիրիայի իշխանությունները չեն կարողացել ապացուցել մեղադրանքները, ըստ որոնց անցած տարվա օգոստոսին ընդդիմությունը քիմիական զենք է կիրառել: Այս մասին գրում է Reuters-ը:

ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիան և Ֆանսիան Բաշար Ասադի կառավարությանը մեղադրել էին քիմիական զենքի կիրառման համար, որին հարյուրավոր մարդիկ զոհ գնացին, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Ի հակադրումն այս մեղադրանքի՝ իշ[անություններն իրենց հերթին մեղադրել էին ընդդիմությանը, սակայն ապացույցներ ներկայացնել չկարողացան: Կառավարությունը չի կարողացել նաև բավարար ապացույցներ ներկայացնել, թե երբ և ինչ հանգամանքներում է ընդդիմության մոտ մասսայական ոչնչացման զենք հայտնվել:

«Ինձ համար տարօրինակ է, որ մեղադրելով հանդերձ, Սիրան ոչ մի նորմալ փաստ չի ներկայացնում»,- հայտարարել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման ուսումնասիրության հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ Թուրքիայի տարածքով նման զենք Սիրիա հասցնելը ոչ իրատեսական է համարում:
 

Ասադը չկարողացավ ապացուցել, որ ընդդիմությունն է քիմիական զենք կիրառել