.jpg)
Ադրբեջանի վարչապետը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել
Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն այցելել է պաշտպանության նախարարությունը և խորհրակցություն անցկացրել: Այս մասին հաղորդում է «Հաքքին.ազ» լրատվական կայքը:
Կայքը հիշեցնում է, որ առաջին դեպքն է, երբ ՊՆ-ում` վարչապետի գլխավորությամբ, խորհրդակցություն է անցկացվում:
Ադրբեջանի ՊՆ-ից խորհրդակցության վերաբերյալ հաղորդել են, որ վարչապետը խորհրակցությունը նախաձեռնել է` երկրի նախագահի հանձնարարության հիման վրա, ինչը կապված է եղել բանակաշինության գործընթացի հետ:
Ըստ ՊՆ պարզաբանումների` խնդիր է դրվել` բարձրարցնել բանակի մարտունակությունն ու զինծառայողների մարտական ոգին: