Մաքսային միությունը թանկ է նստում ՀՀ բյուջեի վրա. Փոխանցվեց 10 միլիոն դրամ
30/01/2014 11:58

Մաքսային միությունը թանկ է նստում ՀՀ բյուջեի վրա. Փոխանցվեց 10 միլիոն դրամ

Այսօր գործադիրը տասը միլիոն դրամ փոխանցեց էկոնոմիկայի նախարարությանը: Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը հաղորդեց, որ գումարն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության` Մաքսային Միությանը միանալու գործընթացի հետ կապված Երևան ժամանող պաշտոնատար անձանց տրանսպորտային սպասարկման, հյուրասիրության և ներկայացուցչական այլ ծախսերի համար:

Գումարը կփոխանցվի ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին`  Ներկայացուցչական ծախսեր» հոդվածով: 

Մաքսային միությունը թանկ է նստում ՀՀ բյուջեի վրա. Փոխանցվեց 10 միլիոն դրամ