Աբդուլլահ Օջալանը նամակ է հղել բոլոր հայերին
30/01/2014 18:25

Աբդուլլահ Օջալանը նամակ է հղել բոլոր հայերին

Օերեր առաջ «Քուրդիստանի բանվորական» կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ուղերձ էր հղել Թուրքիայում ապրող հայերին և ասել, որ ինքի մահվան օրը առանձին ուղերձով կդիմի հայերին: Օջալանը խոստացած ուղերձը հղել է այսօր:

Օջալանի նամակը բաղկացած է երկու էջից։ Այն հանձնվել է Թուրքիայի արդարադատության նախարարության միջոցով։
Նա Հայոց ցեղասպանությունը «դաժանություն» է որակել, իսկ հայերի գոյատևումը՝ «հրաշք»:

Նա նշել է, որ Թուրքիան մշակույթների գերեզմանի է դարձել: Օջալանը նշել է, որ քրդերը պայքարում են այդ երկրում մնացած բոլոր ժողովուրդների և կրոնների համար։

Քրդերի առաջնորդի հիմանական ուղերձն այն է եղել, որ իրենց պայքարը ոչ մի ազգի վնաս չի տալու։
 

Աբդուլլահ Օջալանը նամակ է հղել բոլոր հայերին