.jpg)
Նանսենի անվան այգում զենք-զինամթերք է հայտնաբերվել
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից, հունվարի 29-ին, ժամը 17.25-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Նանսենի անվան այգու վերջնամասում` քանդած շինության մոտ, զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ՏՕԶ-18-01» տիպի հրացան եւ պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր 2 նռնակ` առանց պայթուցիչի, եւ տարբեր տրամաչափի 148 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: