Հագուստի խանութից գողություն կատարած կնոջը հայտնաբերեցին
30/01/2014 20:35

Հագուստի խանութից գողություն կատարած կնոջը հայտնաբերեցին

Հունվարի 29-ին` ժամը 19.40-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Սվաճյան փողոցի թիվ 12/1 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Լիլիթ Խ.-ին, որը 2013 թ. սեպտեմբերի 21-ին Օհանովի փողոցում գտնվող խանութից գողացել է հագուստեղեն' պատճառելով 110.000 դրամի վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:

 

Հագուստի խանութից գողություն կատարած կնոջը հայտնաբերեցին