Ո՞վ կուղեկցի Սերժ Սարգսյանին` Սոչիի օլիմպիադայի բացման արարողությանը
30/01/2014 09:15

Ո՞վ կուղեկցի Սերժ Սարգսյանին` Սոչիի օլիմպիադայի բացման արարողությանը

Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ներկա կլինի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:

«Առավոտի» տեղեկություններով, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից ձմեռային օլիմպիական մայրաքաղաք մեկնելու են երեք հոգի՝ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և ֆեդերացիաների հետ կապերի բաժնի պետ Գագիկ Բոլշիկյանը:

«Վերջինը մեկնում է վաղը, իսկ Գագիկ Ծառուկյանն ու Հրաչյա Ռոստոմյանը՝ ավելի ուշ, ՀՀ նախագահի հետ: Մեր տեղեկություններով, կառավարության պաշտոնական պատվիրակության կազմում է նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը»,- գրել է թերթը:
 

Ո՞վ կուղեկցի Սերժ Սարգսյանին` Սոչիի օլիմպիադայի բացման արարողությանը