.jpg)
«Պետք չէ կասկածի տակ դնել հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը»
Ցանկացած գործ, որին ձեռնամուխ ես լինում, պետք է անել հնարվորինս արագ և որակով: Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Մաքսային միությանը վերաբերող հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ՄՄ-ին անդամակցելու արագ տեմպերը, այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ինչո՞ւ դանդաղեցնենք: Եթե մեր որոշման հիմքում ընկած է ազգային շահը, ապա օր առաջ պետք է իրականություն դարձնել»,- ասաց Նախագահ Սարգսյանը: Նա հիշեցրեց, որ ՄՄ-ն տնտեսական կառույց է, և պետք չէ կասկածի տակ դնել հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը:
«Այո, Ռուսաստնաի կառավարությունը համագործակցում է Ադրբեջանի հետ, բայց դա չի նշանակում, որ մենք իրավունք ունենք նրանց արգելել այդ համագործակցությունը: Ինչ վերաբերում է վերջին շրջանում սահմանին տեղի ունեցող միջադեպերին և լարվածությանը, ապա իրավիճակն ամբողջովին վերահսկվում է, վերահսկվում է մեր տարածքների ամբողջականությունը, սահմանների անվագտնությունը և դա մենք անում ենք նաև Ռուսաստանի ջանքերով»,- ասաց Ս. Սարգսյանը:
ՄՄ-ին անդամակացումը, սակայն, ինչպես ասաց երկրի ղեկավարը, չի բացառում ԵՄ-ի հետ համագործակցությունը. «Մենք խորացնելու ենք մեր համագործակցությունը և՛ ՄՄ-ի հետ, և՛ ԵՄ-ի հետ, քանի որ դա է հայ ժողովրդի շահը»:
Նշենք, որ ասուլիսը հառարձակեց «Ազատություն» ռադիոկայանը: