.jpg)
Թուրքական հատուկ ջոկատայինների գրոհը YouTube-ի հիթ է դարձել(Տեսանյութ)
Թուրքական հատուկ ջոկատայինները փորձել են գրոհով վերցնել վտանգավոր հանցագործի տունը, սակայն դա նրանց միանգամից չի հաջողվել իրականացնել:
Topnews.ru-ի փոխանցմամբ` մի քանի հատուկ ջոկատայինները կես ժամ շարունակ փորձել են կոտրել դուռը, սակայն ապարդյուն: Թուրք ջոկատայինների գրոհը դարձել է YouTube-ի հիթ:
Հայտնի չէ, թե ինչքան կշարունակվեր այդ գործողությունը, եթե հատուկ ջոկատայիններից մեկը ուղղակի չծեծեր դուռը: Տան տերը բացում է դուռը և նոր միայն հատուկ ջոկատայինները կարողանում են ներս մտնել:
Տեսանյութում երևում է, որ վտանգավոր հանցագործը ընդամենը քնից նոր վեր կացած ծերունի է: