Մարզերում ձյուն է տեղում. ՃՈ-ն վարորդներին հորդորում է զգույշ լինել
30/01/2014 20:02

Մարզերում ձյուն է տեղում. ՃՈ-ն վարորդներին հորդորում է զգույշ լինել

Հունվարի 30–ին, ժամը 18.30–ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Թումանյանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Եղեգնաձորի, Վարդենիսի և Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում: Արագածում, Ջաջուռի և Սելիմի լեռնանցքներում ձնաբուք է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդներին ցուցաբերվում է օգնություն:

 Ոստիկանությունը  վարորդներին կրկին հորդորում է ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

Մարզերում ձյուն է տեղում. ՃՈ-ն վարորդներին հորդորում է զգույշ լինել