Դ. Բաբայան. Մեզանից կախված ամեն ինչ անում ենք
31/01/2014 12:49

Դ. Բաբայան. Մեզանից կախված ամեն ինչ անում ենք

«Մեզանից կախված ամեն ինչ անում ենք` միջնորդների տեղեկացնելու սահմանագծին առկա իրավիճակի մասին: Տարբեր մեխանիզմներով շահագրգիռ կառույցների հետ աշխատում ենք` փորձելով անհրաժեշտ արդյունքի հասնել»,-­ Aysor.am-­ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանագծին տիրող իրավիճակին, ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը շարունակում է անհասցե հայտարարություններ անել, իսկ Ադրբեջանն օգտվելով առիթից` ակտիվանում է:

«Հույս ունենք, որ միջնորդները տարբեր խողովակներում աշխատում են Բաքվի հետ` փորձելով լիցքաթափել իրավիճակն առաջնագծում»,­- նշեց նա: 

 

Դ. Բաբայան. Մեզանից կախված ամեն ինչ անում ենք