Գուարին. «Ինտերն» առանց իմ համաձայնության հանել է ինձ տրանսֆերի»
31/01/2014 18:35

Գուարին. «Ինտերն» առանց իմ համաձայնության հանել է ինձ տրանսֆերի»

«Ինտերի» կիսապաշտպան Ֆրեդդի Գուարինը պատմել է թիմում տիրող իրավիճակի մասին և հայտարարել, որ առանց իր համաձայնության ակումբն իրեն տրանսֆերի է հանել: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:

«Ինտերն» առանց իմ համաձայնության հանել է ինձ տրանսֆերի: Ես դա չեմ ցանկացել և այստեղ ինձ ամեն ինչ գոհացնում է: Հիմա ուզում եմ պարզություն մտցնել այս իրավիճակում և թիմից հարգանք եմ պահանջում:

Երկրպագուներից անչափ շնորհակալ եմ աջակցության համար: Եթե ես հեռանամ, դուք միշտ կմնաք իմ սրտում: Իսկ եթե մնամ, ապա ամեն ինչ կանեմ, որպեսզի իմ օգնությամբ «Ինտերը» հաղթանակներ տոնի»,- նշել է Գուարինը:
 

Գուարին. «Ինտերն» առանց իմ համաձայնության հանել է ինձ տրանսֆերի»