.jpg)
Թմրանյութ տեղափոխող վարորդին Հայաստանում կհարցաքննի թուրք ԱԱԾ-ականը
Օրերս Ստամբուլի թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հայ գործընկերների հետ, կապ հաստատելով, թուրք վարորդին հարցաքննելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը` վկայակոչելով թուրքական «TRThaber» լրատվական կայքին:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին ՀՀ Ազգային անվտագության ծառայությունը Իրանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում, հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերել էր առանձնապես խոշոր չափերի` 927 կգ հերոին տեսակի թմրամիջոց: Հունվարի 18-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Երևան քաղաքում ձերբակալվել է Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա նշված քանակության թմրամիջոցի տեղափոխման կազմակերպիչներից, 1973 թվականին ծնված, Թուրքիայի քաղաքացի հանդիսացող Օսման Ուգուրլուն:
Այսպիսով` Թուրքիայի անվտանգության աշխատակիցներից մեկը կուղարկվի Հայաստան, ով անձամբ կհարցաքննի վարորդին: