Ժաննա Ֆրիսկեն հավաքված գումարի կեսը կտրամադրի հիվանդ երեխաներին
31/01/2014 18:20

Ժաննա Ֆրիսկեն հավաքված գումարի կեսը կտրամադրի հիվանդ երեխաներին

Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի բուժման համար հավաքված գումարի կեսը կտրամադրվի հիվանդ երեխաների բուժման համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Այս մասին հայտարարել է «Ռուսֆոնդ» բարեգործական կազմակերպության նախագահ Լեվ Ամբինդերը: Նրա խոսքով՝ 2-14 տարեկան, ՌԴ-ում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում բուժում ստացող երեխաներին կտրամադրվի 30 մլն ռուբլի: 

Նա նշել է, սակայն, որ դա կարվի, եթե իրենք գումար փոխանցողներից որևէ բողոք չստանան դրա առնչությամբ: 

Հիշեցնենք, որ երգչուհու մոտ ուղեղի քաղցկեղ է հայտնաբերվել: Այս մասին հայտնել էր նրա ամուսինը՝ հայտնի հեռուսահաղորդավար Դմիտրի Շեպելևը: 

Օրեր առաջ 39-ամյա երգչուհին շնորհակալություն էր հայտնել բոլոր նրանցից, ովքեր արձագանքել են ու գումար են փոխանցել «Ռուսֆոնդին»:

Նախորդող հրապարակում՝ Ժաննա Ֆրիսկեն չի կարողանում քայլել

Բժիշկներն ասել են, որ Ժաննա Ֆրիսկեի բուժվելու հավանականությունը մեծ է

Հանրաճանաչ ռոք աստղ Օզզի Օսբորնի ընտանիքը կօգնի Ժաննա Ֆրիսկեին

Մեկ օրվա ընթացքում Ժաննա Ֆրիսկեի բուժման համար 50 մլն ռուբլի է հանգանակվել


 

 

Ժաննա Ֆրիսկեն հավաքված գումարի կեսը կտրամադրի հիվանդ երեխաներին