.jpg)
Որոշ մարզերում տեղում է թույլ ձյուն
Այսօր` ժամը 17.30-ի դրությամբ, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Բաղրամյանի, Դիլիջանի և Գորիսի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն: Այս մասին տեղեկանում ենք Տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից:
Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: