.jpg)
Մարտինո. «22-րդ տուրը շատ կարևոր է»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Հերարդո Մարտինոն խոսել է Իսպանիայի առաջնության «Վալենսիայի» հետ կայանալիք հանդիպման մասին` կարևորելով Լա լիգայի այս տուրը: Տեղեկացնում է AS-ը:
«Անկասկած, «Վալենսիան» զգալի աճ է գրանցել: Նրանք Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի «Ատլետիկոյի» հետ խաղում և Պրիմերայի շրջանակներում կայացած «Մալագայի» հետ մրցավեճում լավ հանդես եկան: Կարծում եմ, նրանք կցանկանան հասնել ավելիին:
Լա լիգայի այս տուրը շատ կարևոր է: Առաջատարներին սպասվում են բարդ հանդիպումներ: Պետք չէ մոռանալ, որ մեր զույգից բացի կմրցեն նաև «Ատլետիկոն» ու «Ռեալ Սոսյեդադը», ինչպես նաև «Ռեալն» ու «Ատլետիկը»:
Հիմա փետրվար ամիսն է, և այս հատվածում յուրաքանչյուր սխալի համար կարող ենք թանկ վճարել»,- նշել է Մարտինոն: