Թուրքական մամուլ. Աբդուլլահ Օջալանը հայ է. Նրա անունը Արթին Հակոբյան է
31/01/2014 19:52

Թուրքական մամուլ. Աբդուլլահ Օջալանը հայ է. Նրա անունը Արթին Հակոբյան է

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդ Աբդուլլահ Օջալանին թուրքերը բազմիցս վերագրել են հայկական ծագում: Հերթական նման տեղեկատվությունը տարածվել է turknorthamerica.com լրատվական կայքում:

Կայքն առանց որևէ հիմնավոր ապացույցի գրել է, որ «ըստ իր աղբյուրների», Օջալանի հայրը ծագումով հայ է: Ավելին՝ Օջալանի ընտանիքը ծնունդով Ամարա (Օմերլի) գյուղից է, որը հայկական հնագույն բնակավայր է և քրդերով է բնակեցվել 1915 թվականից հետո:

Բացի այդ նշվում է, որ Օջալանին ընտանիքում անվանել են Արթին, իսկ նրա ազգանունը եղել է Հակոբյան:
 

Թուրքական մամուլ. Աբդուլլահ Օջալանը հայ է. Նրա անունը Արթին Հակոբյան է