.jpg)
Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկը տարհանում են` ռումբի մասին ահազանգից հետո
Մոսկվայի «Охотный ряд» առևտրի կենտրոնը տարհանում են` տեղադրված ռումբի մասին ահազանգից հետո: Այս մասին գրում է ria.ru-ն` ավելացնելով, որ դեռևս պարզ չէ, թե քանի մարդ կա այս պահին առևտրի կենտրոնում:
Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ տարհանումը սկսվել է առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի պատճառով: Այս մասին իրենց Twitter միկրոբլոգներում գրել են մի քանի օգտատերեր:
Իրավապահ մարմիններն այս պահին հաստատում են միայն, որ տեղի է ունենում տարհանում և լռում դրա պատճառների մասին:
Նշենք, որ «Охотный ряд » առևտրի կենտրոնում վերջին անգամ տարհանում է եղել 2007 թ.-ին, երբ կենտրոնի դիմաց ինքնաշեն պայթուցիկ էր գործի դրվել: