Պռոշյանում «Հայփոստի» բաժանմունքից գողացել են 7 մլն դրամ
31/01/2014 18:05

Պռոշյանում «Հայփոստի» բաժանմունքից գողացել են 7 մլն դրամ

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում տեղի է ունեցել խոշոր չափերի գողություն: Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ անհայտ անձիք երեկ կեսգիշերին մոտ կոտրել են գյուղի «Հայփոստի» բաժանմունքի պատուհանի ճաղավանդակը և չհրկիզվող պահարնից գողացել են մոտ 7 մլն դրամ:

Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, տարվում է նախաքննություն:
 

Պռոշյանում «Հայփոստի» բաժանմունքից գողացել են 7 մլն դրամ