.jpg)
31/01/2014 18:12
Ռամոսը «Ռեալում» կմնա մինչև 2019 թ.
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ «Ռեալը» ֆուտբոլիստի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել և բոլոր մանրամասները քննարկելուց հետո Ռամոսը կստորագրի պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչև 2019 թ.:
Հիշեցնենք, որ 27-ամյա պաշտպանն «Արքայական ակումբում» է հանդես գալիս 2005 թ.-ից: