Նոր տուն տեղափոխվելուց հետո երեխաները սկսել են քայլել պատերի վրայով
31/01/2014 20:37

Նոր տուն տեղափոխվելուց հետո երեխաները սկսել են քայլել պատերի վրայով

Ինդիանա նահանգից 3 երեխաների մայր Լատոյա Ամոնսը պատմել է ոստիկանությանը, որ իր երեխաները քայլում են պատերի վրայով և խոսում ուրվականների հետ:

Fedpost.ru-ի փոխանցմամբ՝ կնոջ պատմության հավաստիությունը հաստատել է ոստիկանը և սոցիալական ծառայության աշխատակիցները:

Երբ երկու էքստրասենսեր այցելել են Ամոնսի տուն, նրանք տանը մոտ 200 ուրվականների առկայություն են զգացել:

Ընտանիքի անդամների հետ շփված հոգեբանները հաստատում են, որ տանը ինչ-որ տարօրինակ երևույթներ են կատարվում, ինչի հետևանքով երեխաները սկսել են խոսել ուրվականների ձայներով և քայլել պատերի վրա:

Լատոյայի խոսքով՝ նոր տուն տեղափոխվելուց 2 օր անց նա նկատել է, որ իր դուստրը թռչում է մահճակալի վրա: Ընտանիքը լքել է այդ տարօրինակ տունը և տեղափոխվել Ինդիանապոլիս:

 

Նոր տուն տեղափոխվելուց հետո երեխաները սկսել են քայլել պատերի վրայով