.jpg)
Վատիկանը Հռոմի պապին Սուպերմենի տեսքով է ներկայացրել
Վատիկանի PR բաժնի Twitter-յան էջում տեղադրվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի լուսանկարը՝ Սուպերմենի տեսքով:
Lifenews.ru-ի փոխանցմամբ՝ նկարիչներից մեկը Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակից ոչ հեռու պատի վրա պատկերել է Հռոմի պապին՝ սպիտակ զգեստով և Սուպերմենի տեսքով:
Վատիկանի հաղորդմամբ՝ պատկերը պատի վրա հայտնվել է նախօրեին:
Նշվում է, որ Ֆրանցիսկոսը հայտնվել է նաև «Ռոլինգ Սնոուն» ամսագրի շապիկին, որը լույս է տեսնելու փետրվարի 31-ին: