.jpg)
ՋՕԸ-երին առաջարկում են անցնել ինքնածախսածածկման համակարգի
Այսօր Աղվերանում ընթանում է ՀՀ ջրօգտագործողներ ընկերությունների վարչական խորհրդի նախագահների, գործադիր տնօրենների և հողագործ-ջրօգտագործողների սեմինար-խորհրդակցություն: ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը նախևառաջ հիշեցրեց, որ այս տարի դիմել են կառավարությանը` Սևանից տարեկան 170 մլն խմ ջրառը 240 հազար խմ-ի հասցնելու խնդրանքով. ԱԺ-ն դեռևս պետք է հաստատի:
«Ամեն ինչ անելու ենք, որ այդ թանկարժեք ռեսուրսը արդյունավետ օգտագործենք»,- շեշտեց Ա. Անդրեասյանը` ներկաայցնելով ոռոգման ոլորտի կարևորագույն խնդիրները` ջրային կորուստների կրճատում, ջրի խնայողություն, ոռոգման համակարգերի արդիականացում, ջրամբարաշինություն:
Ա. Անդրեասյանը շեշտեց, որ այժմ պետք է նախապատրաստվել գարնանային աշխատանքներին, համակարգերը բարեկարգել, պայամնագրերերը կնքել` մինչև ոռոգման սեզոնի սկսվելը:
Նա առաջարկեց ՋՕԸ-երին անցնել ինքնածախսածածկման համակարգի, նշելով, որ ոլորտում աշխատավարձերն են ցածր, նաև պետք է անցնել ջրի չափման կոնկրետ աշխատանքների, եթե մինչև այս մարդիկ պահանջում էին, նոր միայն ջուրը չափվում էր, հիմա պետք է ջուրը չափվի մինչև օգտագործելը: