.jpg)
Մահացել է ֆուտբոլային հայտնի մարզիչ Լուիս Արագոնեսը
Այսօր Մադրիդում 75 տարեկանում մահացել է հայտնի իսպանացի ֆուտբոլային մարզիչ Լուիս Արագոնեսը: Արագոնեսի գլխավոր նվաճումը 2008թ.-ին իր գլխավորած Իսպանիայի ազգային հավաքականի հաղթանակն էր Եվրոպայի առաջնությունում:
Մինչև մարզիչ դառնալը՝ իր ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում, Արագոնեսը Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում երեք անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն (1966, 1970, 1973 թվականներին):
Մարզչական կարիերայի ընթացքում Լուիս Արագոնեսը գլխավորել է իսպանական «Սեվիլիան», «Վալենսիան», «Բարսելոնը», «Բետիսը», ինչպես նաև թուրքական «Ֆեներբախչեն»: