.jpg)
ՀՀ ԱԱԽ գործունեությունը 2013 թ. ընթացքում
2013թ. ընթացքում Ազգային անվտանգության խորհրդի նիստերում քննարկվել և հաստատվել են. ՀՀ տարածքային զարգացման և համայնքների խոշորացման ու միջքաղաքային միավորումների ձևավորման հայեցակարգերից բխող միջոցառումների կատարման ընթացքը և առաջնահերթ խնդիրները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԽ լրատվական բաժնից:
Հաստատվել են` ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը, ՀՀ տրանսպորտային անվտանգության ազգային ռազմավարությունը, ՀՀ-ում 2013-2015թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը, ՀՀ-ում 2014թ. ընթացքում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ծրագիրը, ՀՀ Ոստիկանության գործունեության ոլորտում 2013-2014թթ. բարեփոխումների ծրագիրը, «Կանալ-Կավկազ», ՀՀ տարածքում անցկացված անօրինական միգրացիայի դեմ պայքարի «Նելեգալ-2013» և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործություններին հակազդման «Պրոքսի-2013» գործողության իրականացման հետ կապված հարցեր:
ՀՀ պետական մարմինների և ՀՀ-ում ԵՄ Խորհրդատվական խմբի հետ համատեղ մշակվել է ԵՔՀ ՀՀ-ԵՄ Գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկի նախագիծը, (թվով 154 միջոցառում):
ՀԱՊԿ շրջանակներում կազմակերպվել է (2013թ. հոկտեմբերի 1-3-ը) ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) 11-րդ նիստի նախապատրաստման հետ կապված աշխատանքների ընթացքը, քննարկվել են Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի ստեղծման և նրա գործունեության կազմակերպման հետ կապված հարցեր, քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում հակաթմրանյութային պայքարին, սահմանային անվտանգությանը, ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում գիտական հաստատությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ ՀՀ տարածքում հակաթմրանյութային կենտրոնի ստեղծման վերաբերյալ, ՀՀ տարածքում կիբեռանվտանգության ազգային կենտրոնի ստեղծման վերաբերյալ, Երևանում 2014թ. հուլիս ամսին անվտանգության հարցերով միջազգային ռազմավարական համաժողովի կազմակերպման վերաբերյալ, Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ կենտրոնի ստեղծման վերաբերյալ, «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության անցկացման ղեկավարման համակարգող շտաբը Երևանում տեղակայելու վերաբերյալ և այլն:
Իրականացվել են ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ նախատեսված 2013թ. միջոցառումները: Այդ թվում` շարունակվել է պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքում ընդունված ծրագրերի իրականացման գործընթացը, արդիականացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնը, քայլեր են ձեռնարկվում ՀՀ մարզերում նման կենտրոններ ստեղծելու ուղղությամբ, մշակվել է ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2014-2015թթ. գործողությունների ծրագիրը:
-բանակցություններ են անցկացվել Եվրամիության Արտաքին Սահմանների կառավարման գործակալության (ՖՐՕՆՏԵՔՍ) հետ, որի արդյունքում ստորագրվել է սահմանային անվտանգության ոլորտում ՖՐՕՆՏԵՔՍ-ի և ԱԱԽ աշխատակազմի միջև համագործակցության 2013-2015թթ. Ծրագիրը
- մեկնարկել է «Պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականացում» ծրագիրը,
- իրականացվել է «Բավրա-Նինոծմինդա անցման կետերի զարգացում» հայ-վրացական համատեղ ծրագիրը,
- համակարգվել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD) կողմից անցկացվող «Արևելյան Գործընկերության երկրների համագործակցությունը ապօրինի միգրացիայի դեմ պայքարում» ծրագրին ՀՀ պետական մարմինների ներգրավվածությունը,
- միջազգային ծրագրերի շրջանակներում նախապատրաստում է անցել սահմանային անվտանգության ապահովման ոլորտում ներգրավված ՀՀ պետական մարմինների ավելի քան 100 աշխատակից:
- իրականացվել է ՀՀ-ում այլընտրանքային պատիժներ նշանակելու ռազմավարության նախագծի մշակման աշխատանքների համակարգումը
ԱԱԽ քարտուղարի ՌԴ կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ. պետական սահմանի հայ-թուրքական և հայ-իրանական տեղամասերի ենթակառուցվածքների արդիականացման շուրջ, ՀՀ տարածքում պետական ռեզերվների հայ-ռուսական համատեղ հատուկ ենթակառուցվածքի ստեղծման վերաբերյալ, ռազմատեխնիկական և ռազմական արդյունաբերության ոլորտներում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ, տիեզերքի ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման վերաբերյալ. «Մարս» ՓԲԸ գործարանի և Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ ՓԲԸ ձեռնարկությունների զարգացման ծրագրի վերաբերյալ: