Արցախում քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
01/02/2014 11:29

Արցախում քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 31-ին խորհրդակցություն է հրավիրել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ` պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ:

Քննարկվել են բանակաշինությանը, ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հիշեցնենք, որ այս ամիս Ադրբեջանը ավելի հաճախ  է խախտել հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով երկու հայ զինծառայող է զոհվել:

Արցախում քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը