Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչն ավարտեց առաքելությունը
01/02/2014 16:18

Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչն ավարտեց առաքելությունը

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը շնորհակալություն է հայտնել Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին` ակտիվ աշխատանքի համար: Վերջինս պաշտոնապես ավարտել է իր առաքելությունը: Այս մասին հաղորդում է «Բաքիլիլար» լրատվական գործակալությունը:

Ըստ աղբյուրի` այս պահին դեռ հայտնի չէ, թե ով կնշանակվի այս պաշտոնում, սակայն ԵՄ­ից տեղեկացրել են, որ մոտ ապագայում այդ պաշտոնում նոր նշանակում կարվի: 

Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչն ավարտեց առաքելությունը