Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, հավանաբար, կլինի 2017 թ.-ին
01/02/2014 09:32

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, հավանաբար, կլինի 2017 թ.-ին

«Հրապարակի» տեղեկություններով, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն տեղի կունենա 2017-ին` ԱԺ ընտրությունների հետ համատեղ: Որոշ պնդումների համաձայն` երկրում կառավարման համակարգը չի փոխվելու, անցում չի կատարվելու խորհրդարանական մոդելին, չնայած չուժեղացվելու է վարչապետական ինստիտուտը:

«Մինչ սահմանադրական փոփոխությունները, կստեղծվեն մի քանի համախումբ կոմիտեներ` կառավարությանը կից, կվերանայվի ուժայինների, այդ թվում և ԱԳ նախարարի նշանակման կարգը: Այսօր նրանց նշանակումը բացառապես նախագահական լիազորությունների մեջ է, նախատեսվում է կամ վարչապետի կողմից նշանակման, կամ վարչապետի առաջարկությամբ, նախագահի կողմից նշանակման ձևը: Ի դեպ, կուսակցությունների մեծ մասը կողմ է, որ 2017-ի ընտրություններն անցկացվեն բացառապես մաժորիտար, այսինքն` համամասնական ընտրակարգով»,- գրել է թերթը:
 

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, հավանաբար, կլինի 2017 թ.-ին