Ելենա Բաշկիրովա. Հազվադեպ ենք ունենում հայի նման հանդիսատես
01/02/2014 16:02

Ելենա Բաշկիրովա. Հազվադեպ ենք ունենում հայի նման հանդիսատես

Փետրվարի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մենահամերգով հանդես կգա անվանի դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովան:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ե. Բաշկիրովան նշեց, որ սա իր առաջին այցը չէ Հայաստան, 2 տարի առաջ այստեղ հանդես է կել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգով:

«Մշակութային կյանքում հազվադեպ ենք ունենում նման հանդիսատես: Վերջերս շատ գործընկեր երաժիշտներ, երբ իմանում էին, որ գալու եմ Հայաստան, անմիջապես ասում էին` օ՜, Հայաստան, մենք նույնպես ուզում ենք գալ»,-ասաց նա:

Նա նաև նշեց, որ հույս ունի, որ շատ շուտով կկարողանա գոնե մեկ գործ ընդգրկել իր համերգային ծրագրում: 

Հիշեցնենք, որ համերգային ծրագրում է Ֆ. Լիստ «Ուխտագնացության տարիներ», «Օբերմանի դաշտավայրը» շարքից, 2 լեգենդ 175 (լեգենդ 1), Ի. Ալբենիս «Իսպանիայի երգերը», op. 232, Գ. Ուստվոլսկայա «Սոնատ դաշնամուրի համար» թիվ 5, Պ. Չայկովսկի «Տարվա եղանակներ» op. 37 b:

Ե. Բաշկիրավայի հետ Երևան է ժամանել «Սիմենաուեր Իմպրեսարիատի» հիմնադիր նախագահ՝ Սոնիա Սիմենաուերը, ով ներկայացնում է տիկին Բաշկիրովային: Սոնիա Սիմենաուերի հետ «Երևանյան Հեռանկարների» համարգործակցությունն ունի տասներեք տարվա պատմություն, որի ընթացքում Հայաստան են հրավիրվել բազում անվանի երաժիշտներ և խմբեր:

Անվանի դաշնակահարուհին երաժիշտների ընտանիքից է, պրոֆեսոր Դմիտրի Բաշկիրովի դուստր, և լեգենդար դիրիժոր Դանիել Բարենբոյմի կինն է:

Ե. Բաշկիրովան ծնվել է Մոսկվայում և սովորել Չայկովսկու անվան կոնսերվատորիայում իր հոր՝ հայտնի դաշնակահար և ուսուցիչ Դմիտրի Բաշկիրովի ղեկավարությամբ։

Բացի դասական և ռոմանտիկ ստեղծագործություններից, Ելենա Բաշկիրովան հանդես է եկել 20-րդ դարի երաժշտության կատարումներով և պարբերաբար նվագել է այնպիսի հանրահայտ նվագախմբերի հետ, ինչպիսիք են՝ Համբուրգի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, NDR-ի (Համբուրգ), WDR-ի (Քյոլն) նվագախմբերը, Բեռլինի ռադիոյի սիմֆոնիկ և Կոնցերտհաուս նվագախմբերը, ինչպես նաև Փարիզի և Չիկագոյի նվագախմբերը,Իսպանիայի ազգային, Գյուլբենկյան նվագախմբերը։

Նա աշխատել է այնպիսի հայտնի դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Սերջյու Չելիբիսակեն, Պիեռ Բուլեզը, Ռաֆայել Ֆրյուբեք դե Բուրգոսը, Սեմյոն Բիչկովը, Մայքլ Գիլենը, Քրիստոֆ Էշենբախը, Իվոր Բոլթոնը և Քրիստոֆ ֆոն Դոհնանյինը։Ելենա Բաշկիրովան մի շարք միջազգային փառատոնների մշտական և սպասված հյուրն է, որոնղ շարքում են Շվեյցարական Վերբի-են:
Իր կարիերայի հենց սկզբից նա իրեն ամբողջությամբ նվիրել է կամերային երաժշտությանը։ Ելենա Բաշկիրովան և նրա զուգընկերները հանդես են եկել գրեթե բոլոր կարևոր միջազգային փառատոներում, բազմաթիվ են նաև նրանց կատարումների ձայնագրությունները։ Ելենա Բաշկիրովան նվագել է հայտնի երգիչների հետ, ինչպիսիք են՝ Աննա Նետրեբկոն և Ռոբերտ Հոլը։
1998 թվականին Ելենա Բաշկիրովան հիմնադրել է և հանդիսանում է գեղարվեստական ղեկավարը Երուսաղեմի միջազգային կամերային երաժշտական փառատոնի, որը տեղի է ունենում ամեն տարի սեպտեմբերին միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների մասնակցությամբ։

Երուսաղեմի կամերային երաժշտական փառատոնային համույթը պարբերաբար որպես հրավիրյալ հանդես է եկել Բեռլինում, Փարիզում, Լոնդոնում, Զալզբուրգում, Վիեննայում, Լիսաբոնում, Բուդապեշտում, Նյու Յորքում և Չիկագոյում, Ինչպես նաև այնպիսի հայտնի միջազգային ամառային փառատոներում, ինչպիսիք են՝ Լյուցեռնի, Ռեյնգաունի, Բեդ Քիսինգենի, Մենթոնի, Սթրեսայի, Շլեզվիգ-Հոլշթայնի երաժշտական փառատոնում և Մեքլենբուրգ-Ֆորփրոմերնի փառատոնում։
Փառատոնի հիմնադրումից հետո՝ շուրջ տասը տարիների ընթացքում այն դարձել է Երուսաղեմի մշակութային կյանքի կարևոր մասը։

Ավելին, Երուսաղեմի կամերային երաժշտական փառատոնի կատարումները դասվում են կամերային երաժշտական լավագույն կատարումների շարքին՝ դուրս գալով Երուսաղեմի սահմաններից և տարածվելով ամբողջ աշխարհով մեկ։ 2012թ. ապրիլին Բեռլինի հրեական թանգարանում հիմնադրվել է գերմանական գործընկեր փառատոն, որը բարձր է գնահատվում լսարանի կողմից։

Նախորդող հրապարակում՝ Երևանում ելույթ կունենա անվանի դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովան

Ելենա Բաշկիրովա. Հազվադեպ ենք ունենում հայի նման հանդիսատես