Կոնոպլյանկան չի տեղափոխվի «Լիվերպուլ»
01/02/2014 16:40

Կոնոպլյանկան չի տեղափոխվի «Լիվերպուլ»

«Դնեպրի» կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկան չի տեղափոխվի «Լիվերպուլ»: Այս մասին հայտնում է BBC-ի թղթակից Բեն Սմիթը:

Լրագրողի խոսքերով` տրանսֆերային գործարքը չի կայացել ուկրաինական կողմի համառության պատճառով: «Լիվերպուլին» հաջողվել է պայմանավորվել Կոնոպլյանկայի հետ, սակայն «Դնեպրի» նախագահ Իգոր Կոլոմոյսկին հրաժարվել է ստորագրել փաստաթղթերը:

Ավելացնենք, որ «Լիվերպուլը» պատրաստ էր Կոնոպլյանկայի համար վճարել 15 մլն ֆունտ ստեռլինգ, իսկ ավելի ուշ ավելացրեց գումարը` հասցնելով 16 միլիոնի:

Կոնոպլյանկան չի տեղափոխվի «Լիվերպուլ»