Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոնի հետ
01/02/2014 11:00

Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոնի հետ

Երեկ երեկոյան Ցյուրիխի գերմրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Թեև բուքմեյքերները նախապատվությունը տալիս էին աշխարհի գործող չեմպիոնին, սակայն դիմակայություն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

Նշենք, որ նախորդ տուրում և' Արոնյանը, և' Կառլսենը իրենց հաշվին հաղթանակներ էին գրանցել: Արոնյանը պարտության էր մատնել Վիվշվանաթան Անանդին, իսկ Կառլսենը `Բորիս Գելֆանդին:

Այս պահին շախմատիստները հավասար` 2.5-ական միավոր ունեն:

Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոնի հետ