Երկուշաբթի կմեկնարկեն Ազգային ժողովի 5-րդ գումարման աշխատանքները
01/02/2014 16:33

Երկուշաբթի կմեկնարկեն Ազգային ժողովի 5-րդ գումարման աշխատանքները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի օրակարգի և փետրվարի 3-6-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայոնւթյան հետ կապերի վարչությունից:

ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 113 հարց և միջազգային 23 պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 92 հարց, միջազգային 21 պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգի և փետրվարի 3-6-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն փետրվարի 3-ի ԱԺ նիստում:  

Երկուշաբթի կմեկնարկեն Ազգային ժողովի 5-րդ գումարման աշխատանքները