.jpg)
Պույոլ. «Մանչեսթեր Սիթին» բարդ մրցակից է»
«Բարսելոնի» ավագ Կառլես Պույոլը հույս ունի, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում կկարողանա խաղադաշտ դուրս գալ: Այս մասին տեղեկացնում է sport.es-ը:
«Փետրվարը «Բարսելոնի» համար սովորաբար համարվում է ոչ այնքան լավ ամիս: Հուսով եմ, այս տարի բացառություն կլինի, քանի որ առջևում պատասխանատու և վճռորոշ հանդիպումներ են:
Պետք է մրցենք «Մանչեսթեր Սիթիի» հետ, որը շատ բարդ մրցակից է: Այս խաղում հսղթելու համար պետք է ներդնենք ողջ ուժեը, իսկ ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի ներուժը կարող է վճռորոշ լինել:
Չգիտեմ, կկարողանա՞մ արդյոք մասնակցել այդ հանդիպմանը: Ամեն ինչ կորոշի գլխավոր մարզիչը: Բնականաբար, շատ եմ ուզում խաղադաշտ դուրս գալ, թեև լավ եմ հասկանում ողջ պատասխանատվությունը»,- նշել է Պույոլը: