Սամվել Բալասանյանի համբերության բաժակը լցվել է. Նա կդիմի նախագահին
01/02/2014 09:26

Սամվել Բալասանյանի համբերության բաժակը լցվել է. Նա կդիմի նախագահին

«Հայկական Ժամանակի» տեղեկություններով` առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունելու է Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Հանդիպման նախաձեռնողը Գյումրիի քաղաքապետն է:

«Դատելով հանրապետության երկրորդ քաղաքում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններից՝ Սամվել Բալասանյանը Սերժ Սարգսյանին խնդրելու է միջոցներ ձեռնարկել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և նրա որդուն կարգի հրավիրելու համար: Բալասանյանի համբերության բաժակն, ըստ ամենայնի, լցվել է անցյալ շաբաթ իր տան վրա տեղի ունեցած զինված հարձակումից հետո, երբ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, իր ընկերների հետ Բալասանյանի տան վրա կրակելուց և հայհոյանքներ տեղալուց հետո խոստացել էր «խփել տալ» Գյումրիի քաղաքապետին»,- գրել է թերթը:

Մանրամասները՝ ՀԺ-ի այսօրվա համարում:
 

Սամվել Բալասանյանի համբերության բաժակը լցվել է. Նա կդիմի նախագահին