Թևան Պողոսյանը մնում է պատգամավոր. Նա դիմումը հետ է վերցրել
01/02/2014 18:20

Թևան Պողոսյանը մնում է պատգամավոր. Նա դիմումը հետ է վերցրել

Պատգամավոր Թեւան Պողոսյանն այսօր ՀՀ ԱԺ նախագահին է հանձնել գրություն, որով հետ է վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումը:

«Շուրջ մեկ ամիս ծանրութեթև եմ արել ու հավասարակշռության նժարին դրել ԱԺ-ից հեռանալու իմ պատճառներն ու այն հետևանքները, որ կարող է ունենալ որոշումս՝ առաջին հերթին «Ժառանգություն» խմբակցության համար: 

Պատասխանատվության զգացումս էապես գերակշռում է: Ես մնում եմ ու կաշխատեմ կրկնակի եռանդով, արդեն նաև նոր տրամադրվածությամբ»,- Facebook-յան իր էջում նշել է նա։

Թևան Պողոսյանը մնում է պատգամավոր. Նա դիմումը հետ է վերցրել