Տոտտի. «Ափսոսում եմ, որ բախտ չվիճակվեց խաղալ Զիդանի հետ»
01/02/2014 18:50

Տոտտի. «Ափսոսում եմ, որ բախտ չվիճակվեց խաղալ Զիդանի հետ»

Իտալական «Ռոմայի» առաջատար Ֆրանչեսկո Տոտտին պատմել է, թե որն է իր անկատար երազանքը: Տեղեկացնում է «Global Sports»-ը:

«Վերջին տարիներին շատ եմ վերադառնում անցյալ, սակայն դա ֆուտբոլից հեռանալու հետ ամենևին կապ չունի: Պարզապես արդյունքների ամփոփում եմ կատարում և ոչ ավելին: Երբեմն ինձ հարցնում են, թե չե՞մ փոշմանել արդյոք, որ մարզական կարիերաս չեմ շարունակել այլ թիմում, քանզի առաջարկների պակաս չեմ ունեցել: Ոչ, չեմ ափսոսում, իմ սիրտը Հռոմում է և ես միայն այս թիմում կարող եմ ելույթ ունենալ:

Միայն մի բանի համար եմ ափսոսում: Միշտ երազել եմ հանդես գալ Զինեդին Զիդանի հետ միասին և չի ստացվել: Զիզուն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, նա լավագույնն է իմ հիշողություններում: Եվ չնայած այն հանգամանքին, որ նրա մասին շարունակ վատ բաներ էին խոսում, նա միշտ հարգալից է եղել իմ նկատմամբ»,- նշել է Տոտտին:
 

Տոտտի. «Ափսոսում եմ, որ բախտ չվիճակվեց խաղալ Զիդանի հետ»