.jpg)
«Ոռոգման ներտնտեսային ցանցերը խնդիրներ ունեն»
Հիմնական պրոբլեմներից մեկն այսօր ոռոգման համակարգում ներտնետսային ցանցերում է: Այդ համակարգը շատ վատ վիճակում է: Այս մասին այսօր Աղվերանում լրագրողներին ասաց ՀՀ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի Ջրային տնտեսություն ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը:
Բանախոսը նշեց, որ ներտնտեսային ցանցի վատ վիճակի պատճառով համակարգը շատ ջուր է կորցնում և այն ջուրը, որ կարողանում են տնտեսել մայր ջրանցքներում` կորչում է ներտնտեսային համակարգում:
Ա. Ղազարյանը նաև փոխանցեց, որ ծրագրեր են նախապատրաստվում ներտնտեսային ցանցերի վերանորոգման համար: Բանախոսը հատկապես մատնանշեց Արարատյան դաշտավայրի որոշ համայնքներ, որտեղ հողագործները տարիներով տնամերձերը ջրելու համար օգտվում էին սեփական հորերից, սակայն հիմա ջրային հորիզոնների նվազման հետևանքով, ջուրը դժվարությամբ են ստանում:
Նա տարածաշրջանում աշխատող ՋՕԸ-երին խորհուդ տվեց ուսումնասիրել խնդիրը, որպեսզի ներտնտեսային ցանցն այդ համայնքներում գործի: