.jpg)
Հաստատվել են Հայաստանի ջրային տարածքներում որսի չափաքանակները
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հրաման է ստորագրել` 2014 թ. ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները հաստատելու մասին` ղեկավարվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թ. թիվ 1237-Ն որոշումը: Այս մասին հաղորդում է բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից:
Վերոհիշյալ իրավական ակտով սահմանվել է 2014 թվականի ընթացքում հանրապետության ջրային տարածքներում որսի թույլատրելի հետևյալ չափաքանակները.
1.Կարաս՝ մինչև 100 տոննա,
2.Ծածան՝ մինչև 50 տոննա,
3.Խեցգետին՝ մինչև 2500 տոննա:
Հրամանով ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին հանձնարարվել է սահմանված կարգով իրականացնել ՀՀ ջրային տարածքներում արդյունագործական ձկնորսության նկատմամբ վերահսկողությունը, ուժեղացնել հսկողությունը իշխանի, կողակի և սիգի ապօրինի որսի և վաճառքի կանխարգելման ուղղությամբ՝ համագործակցելով ՀՀ իրավապահ մարմինների հետ:
ՀՀ ԲՆ աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին հանձնարարվել է կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս առաջնորդվել հրամանով սահմանված չափաքանակներով: