.jpg)
«Այս պահին հակառակորդի կողմից զինտեխնիկայի կուտակում չի նկատվում»
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը` նախորդ շաբաթվա համեմատ, էականորեն նվազել է:
Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով հակառակորդի կողմից սահմանային գոտում զինտեխնիկայի կուտակումների մասին հարցին, Ա. Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդի զինտեխնիկայի կուտակումներ եղել են, սակայն ոչ շատ մեծ, իսկ այժմ այդպիսի գործողություններ չեն նկատվում: