.jpg)
«Արմենթել» ՓԲԸ կոմերցիոն տնօրենի դին եղել է առանց բռնության հետքերի
«Արմենթել» ՓԲԸ կոմերցիոն տնօրեն Արչիլ Մաղրաձեի դին, նախնական տեղեկությունների համաձայն, եղել է առանց բռնության հետքերի և եղել է սառած վիճակում: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Հիշեցնենք, որ այսօր Ծաղկաձորի սպորտբազայի մոտ գտնվող «Թթուջուր» կոչվող տարածքում հայտնաբերվել է 35-ամյա Արչիլ Մաղրաձեի դին:
Ըստ ոստիկանության՝ երեկ իրենք տեղեկություններ էին ստացել, որ քաղաքացին անհայտ կորել է, իսկ այսօր հայտնաբերվել է նրա դին, դեպքի հանգամանքները պարզվում են:
Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ նա աշխատում էր «Արմենթել» ՓԲԸ-ում՝ որպես կոմերցիոն տնօրեն:
Նախորդող հրապարակում՝ Հայտնաբերվել է «Արմենթել» ՓԲԸ կոմերցիոն տնօրենի դին