Հայտնաբերվել է «Արմենթել» ՓԲԸ կոմերցիոն տնօրենի դին
03/02/2014 16:13

Հայտնաբերվել է «Արմենթել» ՓԲԸ կոմերցիոն տնօրենի դին

Այսօր Ծաղկաձորի սպորտբազայի մոտ գտնվող «Թթուջուր» կոչվող տարածքում հայտնաբերվել է 35-ամյա Արչիլ Մաղրաձեի դին: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Ըստ աղբյուրի՝ երեկ իրենք տեղեկություններ էին ստացել, որ քաղաքացին անհայտ կորել է, իսկ այսօր հայտնաբերվել է նրա դին, դեպքի հանգամանքները պարզվում են:

Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ նա աշխատում էր «Արմենթել» ՓԲԸ-ում՝ որպես կոմերցիոն տնօրեն:

 

Հայտնաբերվել է «Արմենթել» ՓԲԸ կոմերցիոն տնօրենի դին