.jpg)
«Արսենալն» ուզում է գնել Բալոտելլիի տրանսֆերը
«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին դարձել է «Արսենալի» տրանսֆերային գլխավոր նպատակը: Այս մասին տեղեկացնում է «Sport Mediaset»-ը:
Լոնդոնցիները որոշել են ուժեղացնել թիմի հարձակման գիծը, իսկ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը 23-ամյա իտալացու մեջ տեսնում է անհրաժեշտ պոտենցիալ: Ընթացիկ մրցաշրջանի ավարտին մոտ «Արսենալը» մտադիր է բանակցություններ սկսել միլանյան թիմի ղեկավարության հետ:
Հիշեցնենք, որ Բալոտելլին «Միլան» է տեղափոխվել նախորդ տարվա հունվարին` «Մանչեսթեր Սիթիից»: Գործարքի իրականացման համար պահանջվել է 23 մլն եվրո: «Միլանի» կազմում Մարիոն մասնակցել է Իտալիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի մրցաշարի 37 հանդիպման` դառնալով 24 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: