.jpg)
Վաղը Հայաստան կժամանակի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով փետրվարի 4-5-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունը:
Նիկոլայ Բորդյուժային կուղեկցի ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Ալեքսանդր Ստուդենիկինը:
Նախատեսված են Նիկոլայ Բորդյուժայի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության խորհրդի լրատվական ծառայությունից: