Ծառուկյանն ԱԺ-ում է. Պարոն Ծառուկյանը պետք է պատասխան տա, բոլորդ էլ լսեք
03/02/2014 12:29

Ծառուկյանն ԱԺ-ում է. Պարոն Ծառուկյանը պետք է պատասխան տա, բոլորդ էլ լսեք

ԱԺ հինգերորդ նստաշրջանի մեկնարկին խոհրդարան է եկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Լրագրողների հարցերին Գ. Ծառուկյանը չցանկացավ պատասխանել՝ պատճառաբանելով, թե առաջիկայում ԲՀԿ-ն համագումար է անելու:

«Ես այսօր ոչ մի հարցի չեմ պատասխանում, քանի որ մենք անելու ենք համագումար, համագումարին, իրոք, կան հարցեր, որոնց պատասխանին սպասում է և' հանրությունը, և' դուք, և' իմ կուսակցական ընկերները: Ձեր բոլոր հարցերին, որ պարոն Ծառուկյանը պետք է պատասխան տա, իր ասելիքն ասի, բոլորդ էլ լսեք»,- ասաց Ծառուկյանը:

Լրագրողները հետաքրքվեցին, թե այսուհետ մասնակցելո՞ւ է ԱԺ նիստերին, Գ. Ծառուկյանն ասաց, որ եթե եկել է ԱԺ, ուրեմն մասնակցելու է: Նա նաև ավելացրեց, որ իր կուսակիցների հետ մշտապես կապի մեջ է, և պարբերաբար քննարկում են իրենց անելիքները: 

Ծառուկյանն ԱԺ-ում է. Պարոն Ծառուկյանը պետք է պատասխան տա, բոլորդ էլ լսեք